Հալկ. Բոլոր մտքերս Զենիթի հետ են
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նորեկ Հալկը մեկնաբանել է իր տրանսֆերը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի չեմպիոնները բրազիլացի հարձակվողի համար 60 մլն եվրո են վճարել պորտուգալական «Պորտուին»:
«Չէի սպասում այս նորությանը: Շաբաթ օրը դեռ խաղում էի «Պորտուի» կազմում, գոլ խփեցի, որի օգնությամբ թիմը հաղթանակ տարավ: Ես իսկապես ցանկանում էի «Պորտուի» հետ 3-րդ անգամ Պորտուգալիայի չեմպիոն հռչակվել, երբ հանկարծ գործակալս հայտնեց, որ բանակցում են «Զենիթի» հետ: Այժմ բոլոր մտքերս նոր ակումբի հետ են: Ուրախ եմ, որ «Պորտուի» հետ մի քանի տիտղոս եմ նվաճել: Այդ ակումբը հավերժ կմնա իմ սրտում:
Ես 4 տարվա պայմանագիր ունեի և ակումբը լքելու ոչ մի պատճառ չունեի: Մի քանի օր առաջ փակվեց տրանսֆերային պատուհանը, բայց ոչ մի գայթակղիչ առաջարկ չստացանք: Եվ հանկարծ, այսօր հայտնի դարձավ, որ «Զենիթը» հետաքրքրված է իմ ծառայություններով, իսկ «Պորտուն» համաձայն է իրականացնել տրանսֆերը: Սա լավ գործարք է թե՛ ինձ, թե՛ ակումբների համար»,- Հալկի խոսքերն է մեջբերում A Bola-ն:
Նշենք, որ ռուսական ակումբն արդեն Հալկին հայտավորել է Չեմպիոնների լիգային մասնակցելու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը