Բաժիններ՝

Սերգեյ Մովսեսյանը փրկում է Հայաստանի հավաքականին պարտությունից. Ռուսաստան – Հայաստան 2.0։2.0

Քիչ առաջ Ստամբուլում Ռուսաստան – Հայաստան մրցավեճում ավարտվեց ևս մեկ պարտիա։ Սերգեյ Մովսեսյանը կարևոր միավոր վաստակեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար՝ հաշիվը դարձնելով 1.5։1.5։ Հայ շախմատիստը սպիտակներով առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ։

Հիշեցնենք, որ մինչ այդ Լևոն Արոնյանը պարտվել էր Վլադիմիր Կրամնիկին, իսկ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացել Սերգեյ Կարյակինի հետ։ Մովսեսյանի միավորը կարող է որոշիչ լինել Օլիմպիադայի ոսկու համար պայքարում։

Այդ պահին ավարտվեց նաև Գաբրիել Սարգսյան – Դմիտրի Յակովենկո պարտիան, գրանցվեց ոչ-ոքի՝ 0.5։0.5։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս