Հ. Հովհաննիսյան. «Ես նախագահական ընտրություններին մտադիր չեմ առաջադրվելու»

«Ես գտնում եմ, որ նախագահական ընտրությունների ընթացքում պետք է բացահայտվեն երկրի հիմնական պրոբլեմները: Մենք փորձելու ենք բացել այն հիմնական խնդիրները, որոնց շրջանակներում և հիման վրա պետք է տեղի ունենան բաց քննարկումներ, այն, ինչ տեղի չունեցավ խորհրդարանական ընտրություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Պետք է պարզաբանել, թե ինչը մեզ խանգարեց նախորդ 5 տարիների ընթացքում լուծելու այն խնդիրները, որոնք չափազանց կարևոր էին, որովհետև, պատկերացնում եք, միջազգային կազմակերպությունները, մասնավորապես` «Freedom house»-ը, իր մի քանի զեկույցներում ուշադրությունը հրավիրում է հենց այս խնդիրների վրա, որ պետք է մենաշնորհներից ազատել մեր տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքը»,- ավելացրեց նա:

Իսկ հարցին, թե Հմայակ Հովհաննիսյանն արդյո՞ք մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, նա պատասխանեց. «Ինչ վերաբերում է ինձ, ես գտնում եմ, որ  իմ մասնագիտական պարտքը պետք է կատարեմ` որպես Քաղաքագետների միության նախագահ: Ես նախագահական ընտրություններին մտադիր չեմ առաջադրվելու»:

Տեսանյութեր

Լրահոս