Բաժիններ՝

Շվեդ ֆուտբոլիստը մահացել է գոլ խփելուց հետո

Ինչպես հաղորդում է Eurosport-ը, 29-ամյա շվեդ ֆուտբոլիստ Վիկտոր Բրանստրեմը մահացել է խաղի ժամանակ։  Դա տեղի է ունեցել կիրակի օրը Շվեդիայի առաջնության 2-րդ դիվիզիոնի հանդիպումներից մեկի ժամանակ։ «Պիտեա» ակումբի ֆուտբոլիստ Վիկտոր Բրանստրյոմը գրավել է «Ումեդալենի» դարպասը, ինչից հետո կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները փորձել են ուշքի բերել Ֆուտբոլիստին, նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ և արձանագրել են 29-ամյա մարզիկի մահը։ Բժիշկների հաղորդմամբ՝ կանգ է առել Վիկտոր Բրանստրյոմի սիրտը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս