Ռուսաստան – Հայաստան. Ստամբուլ 2012, թիմերի կազմերը
Ինչպես արդեն հայտնի է, այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կանցկացնի այս մրցաշարում որոշիչ հանդիպումներից մեկը։ Մեր շախմատիստները կմրցեն Ռուսաստանի հետ և հաղթանակի դեպքում մեդալների լուրջ հայտ կներկայացնեն՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Քիչ առաջ հրապարակվել են թիմերի կազմերը։
|
Ռուսաստան
|
վարկ. | – | Հայաստան | վարկ. | 0 : 0 |
| Վլադիմիր Կրամնիկ | 2797 | – | Լևոն Արոնյան | 2816 | |
| Ալեքսանդր Գրիշչուկ | 2763 | – | Սերգեյ Մովսեսյան | 2698 | |
| Սերգեյ Կարյակին | 2785 | – | Վլադիմիր Հակոբյան | 2687 | |
| Դմիտրի Յակովենկո | 2722 | – | Գաբրիել Սարգսյան | 2693 |
Կանանց հավաքականը, որն այս պահին զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը, կմրցի Արգենտինայի հետ։
| Հայաստան | վարկ. | – | Արգենտինա | վարկ. | 0 : 0 |
| Էլինա Դանիելյան | 2476 | – | Կարոլինա Լուժան | 2368 | |
| Լիլիթ Մկրտչյան | 2454 | – | Մարիա դե լա Պլասաոլա | 2164 | |
| Լիլիթ Գալոյան | 2349 | – | Մարիա Ֆլորենսիա Ֆերնանդես | 2160 | |
| Մարիա Կուրսովա | 2338 | – | Այելեն Մարտինես | 2095 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

