Մոուրինո. Մենք վատ չէինք խաղում, բայց ես ավելին եմ ուզում
Իսպանաիայի առաջնության երրորդ տուրում «Գրանադային» հաղթելուց հետո (3-0) Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն մեկնաբանել է իր սաների խաղը:
«Այսօր մենք վատ չէինք խաղում, բայց ես ավելին եմ ուզում: Քիչ ժամանակ ունեինք նախապատրաստվելու համար, այդուհանդերձ, անհրաժեշտ էր բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Ուրախ եմ Մոդրիչին կազում տեսնել: Նա պետք է անպայման մեկնարկային կազմում լիներ, որ զգար մեր խաղի ռիթմը»,- Մոուրինոյի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը