Բաժիններ՝

Կրիշտիանո Ռոնալդուի սենսացիոն բացահայտումը. Ես երջանիկ չեմ և ակումբում գիտեն դրա պատճառը

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Գրանադային» հաղթելուց (3:0) հետո Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն, ով այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ բացատրել է` ինչու չի տոնել իր խփած գոլերը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

«Ես տխուր եմ և ակումբում գիտեն դրա պատճառը: Ահա թե ինչու չտոնեցի խփածս գոլերը. ես երջանիկ չեմ: Ակումբում մարդիկ գիտեն այդ մասին: Դա ոչ մի կապ չունի Ինյեստայի հետ (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի ճանաչվեց Ինյեստան, խմբ): Այլևս չեմ խոսելու այս մասին և պետք է կենտրոնանամ Պորտուգալիայի հավաքականի առաջիկա հանդիպումների վրա: Այս ամենից շատ ավելի կարևոր բաներ կան»,- ասել է Ռոնալդուն ու ևս մեկ անգամ նշել, որ ակումբում գիտեն` ինչի մասին է խոսքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս