Ռոբին վան Պերսիի հեթ-տրիկը կամային հաղթանակ պարգևեց Մանչեսթեր Յունայթեդին (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ մրցաշարային աղյուսակի ետնապահ «Սաութհեմփթոնի» նկատմամբ:
Հանդիպման 16-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ռիկի Լիմբերտն առաջ մղեց իր թիմին: 23-րդ րոպեին «Յունայթեդի» նորեկ Ռոբին վան Պերսին հավասարեցրեց հաշիվը, իսկ 56-րդ րոպեին Մորգան Շնեյդերլինը կրկին առաջ մղեց «Սաութհեմփթոնին»:
Այդուհետ Ալեքս Ֆերգյուսոնի սաներն ամբողջ թիմով նետվեցին գրոհների և 67-րդ րոպեին վան Պերսին դուբլ ձևակերպելու հիանալի հնարավորություն ստացավ, սակայն հոլանդացին չկարողացավ անվրեպ իրացնել իր իսկ վաստակած 11 մետրանոցը: Բայց 87-րդ րոպեին Ռոբինն ասաց իր խոսքը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում նա հեթ-տրիկ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց «Յունայթեդին»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը