Բաժիններ՝

Հայաստանի առաջնություն. Միկան ու Շիրակը միավորներ են կորցնում

Հայաստանի առաջնության 21-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարներ «Միկան» և «Շիրակը» ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար «Գանձասարի» և «Իմպուլսի» հետ և բավարարվեցին մեկական միավորով:

«Միկան» Երևանում 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը «Գանձասարի» հետ, իսկ «Շիրակը» Գյումրիում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Իմպուլսի» հետ: 23-րդ րոպեին Հրայր Մկոյանի խփած գոլին հյուրերը պատասխանեցին 75-րդ րոպեին, աչքի ընկավ Արթուր Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթել է «Արարատին», իսկ «Ուլիսն» ու «բանանցը» 2-ական գնդակ են փոխանակել:

Այս տուրից հետո «Միկան» վաստակած 48 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» 43 միավորով 2-րդն է, «Իմպուլսը» 36 միավոր ունի և եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Գանձասարը» 30 միավորով «Փյունիկի» հետ կիսում է 4-5-րդ տեղերը:

Տ Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1 Միկա 21 15 3 3 35 19 48
2 Շիրակ 20 13 4 3 34 18 43
3 Իմպուլս 21 11 3 7 35 30 36
4 Փյունիկ 20 9 3 8 38 27 30
5 Գանձասար 20 8 6 6 23 16 30
6 Ուլիս 21 5 5 11 25 32 20
7 Բանանց 20 3 6 11 21 34 15
8 Արարատ 21 2 2 17 12 47 8

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս