Բաժիններ՝

Լևոն Արոնյան. Իվանչուկը d4 քայլով ինքնասպանության գնաց

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմիադայի 5-րդ տուրում Ուկրաինայի հավաքականին պարտության մատնելուց (2.5:1.5) հետո Հայսատանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Chess-news-ի լրագրողի հետ զրույցում պատմել է` ինչպես հաղթեց Վասիլի Իվանչուկին:

«Ոչ ստանդարտ մեկնարկ ստացվեց: Ինձ թվաց` ավելի հետաքրքիր կլիներ կատարել 10.d5 քայլը, թեև հնարավոր է, որ այդ իրավիճակում դա ամենաուժեղ քայլը չէր: 15.Ne3-ից հետո և ակնկալում էի 15…Bxe3 16.Bxe3 քայլերը: Եվ այդ դեպքում չի կարելի ասել, թե առավելություն կունենայի, բայց սպիտակների դիրքն ավելի հարմար կլիներ: Այդուհանդերձ, Վասիլին ինձ զարմացրեց. d4 քայլը կարելի է ասել ինքնասպանության էր հավասար: Այդ քայլից հետո անգամ Վասիլին չկարողացավ փրկել իրավիճակը:

Մեր ամենահաջող մրցավեճն էր. ես հաղթեցի, Գաբրիելը հենց սկզբից լավ դիրք ուներ, Հակոբյանը ճնշում էր մրցակցին, իսկ Սերգեյն էլ կարողացավ հարթել պաշտպանությունը: Թերևս ամենաորոշիչ պարտիան Սերգեյինն էր»,- հայտարարել է Լևոն Արոնյանը:

Ստորև կարող եք ևս մեկ անգամ դիտել Արոնյան – Իվանչուկ պարտիան:

Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս