Բաժիններ՝

Ֆերգյուսոնն իր 1000-րդ հանդիպումը կանցկացնի Անգլիայի Պրեմիեր լիգայում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաութհեմփթոն» հանդիպումը կդառնա 1000-րդը Ալեքս Ֆերգյուսոնի կարիերայում` որպես «Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Այս մասին հաղորդում է Daily mail-ը:

Պատմական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին «Սենտ Մերիս» մարզադաշտում: Այժմ 70-ամյա շոտլանդացին 999 խաղ ունի Պրեմիեր լիգայում՝ 598 հաղթանակ, 233 ոչ ոքի, 168 պարտություն:

Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 1986 թվականից: Համարվում է ամենատիտղոսակիր մարզիչը բրիտանական ֆուտբոլում: Նրա ղեկավարության տակ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է ԱՊԼ-ի 12 տիտղոս, Անգլիայի 5 գավաթ, ֆուտբոլային լիգայի 4 գավաթ, Անգլիայի 10 Սուպերգավաթ, 2 հաղթանակ Չեմպիոնների լիգայում, հաղթանակներ Գավաթակիրների գավաթում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, Միջմայրցամաքային գավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս