Բաժիններ՝

Կան բաներ, որ ֆուտբոլում անհասկանալի են ինձ համար, օրինակ՝ Էսյենի տրանսֆերը. Գուտի

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է «Չելսիի» կիսապաշտպան Մայքլ Էսյենի տեղափոխությունը «Ռեալ», հաղորդում է Marca-ն:

«Կան բաներ, որ ֆուտբոլում ես չեմ հասկանում: Ահա, օրինակ, Էսյենի տրանսֆերը «Ռեալ»:

Նման դեպքերում ավելի նպատակային է գումարներ ծախսել իսպանացի խաղացողների վրա, քան թե արտասահմանցիների: Նման գործարքները ոչ մի լավ բան չեն բերի:

Եթե թիմում արդեն կային Խեդիրան, Ալոնսոն, Մոդրիչն ու Գրաներոն, ինչի՞ համար էին պետք Դիարան կամ Էսյենը»,- գրել է Գուտին իր թվիթերում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս