Եվրոպայի լավագույն խաղացողի մրցանակը կտայի Ռոնալդուին. Կարանկա
                                    Մադրիդի «Ռեալի» գլխավրո մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Աիտոր Կարանկան հայտարարել է, որ իր կարծիքով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 2011/12 մրցաշրջանում Կրիշտիանո Ռոնալդուն էր, հայտնում է Marca-ն:
Սակայն, ինչպես գիտենք, այլ կարծիքի էին լրագրողները, որ քվեարկությամբ որոշեցին հաղթողին: Քվեարկության արդյունքներով լավագույնը ճանաչվեց Անդրես Ինյեստան:
«Ակնհայտ է, որ ես մրցանակը կտայի Ռոնալդուին: Չէ՞ որ նա իմ ֆուտբոլիստն է: Բայց միշտ էլ հաճելի է, երբ նման պատվի է արժանանում իսպանացի խաղացողը»,— հայտարարել է Կարանկան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    