Սիրիական առճակատումից տուժել է նաև Հորդանանը

Հորդանանը հայտարարել է, որ սիրիական հրթիռն ընկել է իրենց տարածքում, ինչը Հորդանանի ինքնիշխանության ոտնահարում է. տեղեկացնում է BBC-ն:
Պաշտոնական Ամմանը տեղեկացրել է, որ հրթիռն ընկել է Ռամթա քաղաքի մոտակայքում:
Սիրիական կողմում` Դարաա քաղաքի մոտակայքում մարտեր են ընթացել սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև:

 

Դեռևս հայտնի չէ, թե որ կողմն է հրթիռն արձակել:
Տուժածների մասին տեղեկություններ չկան, սակայն Հորդանանի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ միջադեպը, եթե անգամ թյուրիմացաբար է եղել, անընդունելի է:
Սա վերջին օրերին տեղի ունեցած նմանատիպ երկրորդ միջադեպն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031