Բաժիններ՝

«Կինոշոկ» փառատոնում Հայաստանը կներկայացնի Նատալյա Բելյաուսկենեի ֆիլմը

ԱՊՀ եւ բալթյան երկրների «Կինոշոկ» կինոյի փառատոնում Հայաստանը կներկայացնի Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը: Ինչպես հաղորդում է  «Երկրամաս» թերթը, լիամետրաժ ֆլմերի մրցույթում ներկայացված է 14 աշխատանք:Ժյուրին ղեկավարում է գրող Վլադիմիր Վոյնովիչը:  Փառատոնի ծրագիրը հինգ մրցույթ է ներառում` լիամետրաժ  եւ կարճամետրաժ ֆիլմերի, մանկական խաղարկային եւ անմիացիոն կինոյի, լիամետրաժ հեռուստատեսային խաղարկային ֆիլմերի եւ թվային կրիչներով ֆիլմերի:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մանկական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն դպրոցականներ Անապայից, Տեմրյուկից եւ Նովոռոսիյսկից, իսկ հեռուստատեսային ֆիլմերից լավագույնը կընտրվի հեռուստադիտողի քվեարկության միջոցով:Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 15-23 –ը Անապայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031