Խուլիգանական կրակոցներ, որ կարող էին զոհերի հանգեցնել

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, իրենց տներից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վոլոդյա Դ.-ին և 1990 թ. ծնված Համբարձում Հ.-ին:

Պարզվել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Համբարձում Հ.-ն դիտավորությամբ ծակել է Վոլոդյա Դ.-ի դռան դիմաց` փողոցում կայանված, վերջինիս քեռուն` 1958 թ. ծնված Սմբատ Ս.-ին ամրակցված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անիվը, իսկ Վոլոդյա Դ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող  երկփողանի որսորդական հրացանից Համբարձում Հ.-ի ուղղությամբ արձակել է 2 կրակոց, որից 30 րոպե հետո Համբարձում Հ.-ն վերադարձել է Վոլոդյա Դ.-ի տան մոտ ու «Մակարով» տիպի  պնևմատիկ ատրճանակից 6 կրակոց արձակել տան դիմաց կայանված, նույն ավտոմեքենայի  ուղղությամբ ու վնասել այն:
Համբարձում Հ.-ն բացատրություն է տվել, որ   «Մակարով» ատրճանակը գտել է:
Որսորդական հրացանը և պնևմատիկ ատրճանակն առգրավված են:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս