
Պայթյուն Շվեդիայի մայրաքաղաքում

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի հյուսիս-արևմուտքում՝ կինոթատրոնի մոտ, գործի է դրվել պայթուցիկ սարք։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել,- հաղորդում է Local լրատվական պրորտալը:
Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբաթի՝ կեսգիշերին մոտ: Դրա հետևանքով փշրվել են մոտ գտնվող շենքերի ապակիները, վնասվել են կինոթատրոնի մուտքի դռները և տանիքի մի մասը:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Լադենստեդի տվյալներով՝ օգտագործված պայթուցիկ նյութի տեսակը դեռ պարզված չէ: Դա պարզ կդառնա դեպքի վայրում հայտնաբերված նյութերի փորձաքննությունից հետո:
Քննիչները պնդում են, որ պայթյունից անմիջապես հետո կինոթատրոնի տարածքից դուրս է եկել կարմիր մի մեքենա, որի մակնիշը դեռ հայտնի չէ: Ոստիկանությունը սկսել է մեքենայի որոնման աշխատանքները: