Բաժիններ՝

Պուտինը պարգևատրել է չեմպիոն օլիմպիականներին, նաև՝ Արսեն Գալստյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքանշաններ ու մեդալներ է շնորհել ռուսաստանցի օլիմպիական մարզիկներին, հայտնում է vz.ru-ն:

6 մարզուհիների շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան է շնորհվել բռնցքամարտիկներ Դավիթ Հայրապետյանին և ծննդով Հայաստանից Միշա Ալոյանին:

Պատվո շքանշան է շնորհվել թեթևատլետ Նատալյա Անտյուխին և վոլեյբոլիստ Սերգեյ Տետյուխինին:

Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել 34 օլիմպիական մարզիկների, այդ թվում՝ ձյուդոիստ Արսեն Գալստյանին, որն առաջին օլիմպիական ոսկին բերեց Ռուսաստանի հավաքականին Լոնդոն 2012-ում:

Միաժամանակ ռուսաստանյան ԶԼՄ-ները հիշել են, Արսենի և այն ժամանակ ՌԴ վարչապետ Պուտինի մենամարտը 2010-ի դեկտեմբերին՝ օլիմպիական մարզիկների համար Պուտինի անցկացրած վարպետության դասի շրջանակներում: Այն ժամանակ Արսենի կողմից գորգին տապալվող Պուտինի լուսանկարը ամենապահանջվածներից էր ամբողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս