
Մայրիկ, ավանակը շա՞տ վատ բան է

Անգլիայում բնակվող 8 տարեկան Պետտի ավանակը ոչ միայն նկարում է, այլև վաճառում իր նկարները աստղաբաշխական թվերով։
Պետտիի անունը հայտնի է Անգլիայի Բրիստոլ քաղաքի բոլոր նրանց, ովքեր գնահատում են արվեստը: Տաղանդավոր ավանակն իր ստեղծագործական նվաճումների համար պարտական է կենդանիների փրկությամբ զբաղվող HorseWorld բարեգործական կազմակերպությանը, որը աճուրդի ընթացքում գնել էր ուժասպառ եղած Պետտիին։ Դրանից հետո մի օր ավանակին նկատել էին վրձինը բերանին` թղթի վրայով տանելիս: Այդ պահից սկսած՝ նրա մարզիչ Վիկի Գրինսլեյդը որոշել է զարգացնել կենդանու տաղանդը` հատուկ մեթոդիկայի օգնությամբ:
Պետիի աշխատանքները Cabot Circus առևտրի կենտրոնում են` բավականին թանկ գնով: Վերջերս Պետիի աշխատանքները վաճառվել են 150 000 ԱՄՆ դոլարով: Նկարների վաճառքից ստացված միջոցները փոխանցվում են HorseWorld ֆոնդին` ձիերի ու ավանակների խնամքի համար:
Այս ամենից հետո զարմանալի չի լինի, եթե Պետտին մի օր սկսի խոսել և մարդկային լեզվով հարցնի իր գնորդներին՝ հիմա ավանակը ե՞ս եմ, թե՞….