ԲՀԿ-ն չի միանա Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը
«Ոչ, որովհետև մեր կուսակցության քաղաքական օրակարգում նման խնդիր չկա: Ուզում եմ հիշեցնել, որ մի քանի ամսից կայանալու են ՀՀ նախագահական ընտրությունները»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանալո՞ւ է ԱԺ ՀԱԿ խմբակցության հնարավոր նախաձեռնությանը` ՀՀ նախագահին իմփիչմենթ հայատարարելու մասին, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը tert.am-ին տված հարցազրույցում հիշեցրել էր ՀԱԿ-ի այն հարտարարությունը, թե «Կոնգրեսն Ազգային ժողովում լուրջ ներկայություն ունենալու դեպքում միայնակ, իսկ հակառակ պարագայում, այլ քաղաքական ուժերի հետ համատեղ նախաձեռնելու է ոչ միայն նախագահի իմփիչմենթի, այլ նաև մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի գործերով ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման հարցերը»: Ավելի վաղ` խորհրդարանական ընտրություններից առաջ ՀԱԿ հանրահավաքում այդ մասին հայտարարել էր կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետորսյանը: