Բաժիններ՝

Apple-ը հրաժարվել է YouTube հավելվածից

Apple ընկերության նոր iOS 6.0 օպերացիոն համակարգում չի լինի YouTube-ի տեսանյութերի դիտման հավելվածը: Այս մասին հաղորդում է CNET News-ը: YouTube-ի բջջային ծրագրի բացակայությունը iOS 6.0 օպերացիոն համակարգում տհաճ անակնկալ էր iPhone-ի և iPad-ի օգտատերերի համար: Ընկերության ներկայացուցիչների տարածած հայտարարության համաձայն՝ iOS-ին YouTube հավելվածի միացման Apple-ի լիցենզիայի ժամկետը Google-ի հետ ավարտվել է, այժմ հաճախորդները կարող են վիդեոհոսթինգին միանալ Safari բջջային բրաուզերի կամ App Store-ի հավելվածի միջոցով:  Երկու ընկերությունների՝ Apple-ի և Google-ի հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Հնարավոր է, որ YouTube-ից հրաժարվելու իրական պատճառն այն է, որ Apple-ն այլևս չի ցանկանում Google-ի որևէ արտադրանք տեսնել իր iOS սարքերում՝ այդպիսով նվազեցնելով կախվածությունն ինտերնետ-հսկայից: Տեղեկացնենք՝ նախատեսվում է, որ  iOS 6.0-ը կթողարկվի այս աշնանը՝ նոր iPhone-ի թողարկմանը զուգահեռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031