Բաժիններ՝

Հայտնաբերվել են տանիքում

Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները  Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքից բերման են ենթարկել 1970թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Պ.-ին և 1970թ. ծնված, նախկինում դատված Մանվել Թ.-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Զննությամբ տանիքից հայտնաբերվել է տարա` դեղին զանգվածով և ներարկիչ`  կարմրավուն հեղուկով: Բերման ենթարկվածները հայտնել են, որ հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է՝ իրենց օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս