50 մլն եվրո` զբոսաշրջության զարգացման համար
Ավստրիական կառավարությունը մոտ 50 միլիոն եվրո է նախատեսել երկրի իմիջի բարձրացմանն ուղղված աշխատանքները կազմակերպելու համար: Երկրում զբոսաշրջիկների թիվն ավելացնելու համար տարատեսակ միջոցառումներ պետք է կազմակերպվեն: Այս մասին այսօր հայտնել է ավստրիական Kurier շաբաթաթերթը: Թե շոգ ամռանը և թե ցուրտ ձմռանը գերմանական և լեհական լեռնային հանգստագոտիներում գունագեղ տարազներով գեղեցկադեմ ավստրուհիները գրավում են զբոսաշրջիկներին իրենց հետաքրքիր արտաքինով: 40 հոգանոց պատվիրակությունը արդեն իսկ ժամանել է Նյու-Յորք: Այցի հիմնական նպատակը` հետաքրքիր և գունագող բուկլետների միջոցով տեղեկատվություն տարածել Ավստրիայի տարբեր հանգստավայրերում հանգստանալու առավելությունների վերաբերյալ:
Համաձայն Ավստրիական Վիճակագրական ծառայության, կազմակերպված միջոցառումերը արդեն իսկ տվել են արդյունքները: Այսպես, ռուսները գերմանացիներից հետո երկրորդն են, որ նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել Վիեննայում: 2012թ. առաջին կիսամյակում, 2011թ. համեմատ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 25%-ով:
Ըստ Վիեննայի վիճակագրական ծառայության տվյալների` ավստրիացիների մեծ մասը նախընտրում է իր հանգիստը կազմակերպել ձմռանը և ոչ ամռանը՝ պատճառաբանելով, որ ձմռանը լեռներում ավելի հետաքրքիր է հանգստանալը, իսկ ամռանը Վիեննա են հատկապես այցելում գնումների սիրահարները: Այցելեցինք Վիեննայի MONDIAL REISEN տուրիստական գործակալություն: Գործակալության օպերատորը Մարիա-Ջոզեֆա Կլաունդերը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այս տարի, ըստ նախնական տվյալների, Վիեննայից դուրս հանգստացողների թիվն ավելի քան 30%-ով աճել է: Անցյալ տարի զբոսաշրջիկները նախընտրում էին հանգիստը կազմակերպել Վիեննայի արվարձաննեում: «Այս տարի մեր հավատարիմ հաճախորդները, ինչպես նաև երկրի հյուրերը մեկնում են Հունաստան և Անգլիա, ինչը պայմանավորված է այնտեղ անցկացվող 2012 Օլիմպիական խաղերով»,-ասաց մեր զրուցակիցը: Սակայն չնայած գրանցված հաջողություններին, ավստրիական կառավարւթյունը ջանում է գումարներ տրամադրել և զբոսաշրջիկների համար բարելավել թե ծառայությունների որակը, և թե թարմացնել միջոցռումների ցանկը:
Այն հարցին, թե իրենց հավատարիմ հաճախորդների մեջ կա՞ն արդյոք հայեր, Մարիա-Ջոզեֆան պատասխանեց. «Հայ հաճախորդներ ունենք, սակայն նրանցից քչերն են մեկնում հանգստի ծովային երկրներ: Կարծում եմ` նրանք նախընտրում են Վիեննայից ոչ այդքան հեռու գտնվող լեռային հանգստյան տները, որտեղ նույնպես հետաքրքիր ու ակտիվ հանգիստ է կազմակերպվում»: Ավստրիական ավիաուղիներից փորձեցինք տեղեկանալ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Վիեննա այցելած հայերի թվաքանակը, սակայն այնտեղից մեզ մեկնաբանեցին, որ նման վիճակագրությունը կոնֆիդենցիալ է և հրապարակման ենթակա չէ:
Վիեննա-Երևան