Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին
«Լևոն Տեր-Պետրոսյանը Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին արտահայտվել է դեռևս 1999 թվականին, և այդ հայտարարությունը հիմա ուժի մեջ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` փոխանցելով Լ. Տեր Պետրոսյանի դիրքորոշումը իր երբեմնի զինակից, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին:
Նշենք, որ առաջին նախագահի վերաբերմունքը ճշտելու մասին հարցով Ա. Մուսինյանին դիմել էինք երկուշաբթի օրը` հուլիսի 30-ին: Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է Լ.Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը Վանո Սիրադեղյանի վերադարձի համար ստեղծված շարժման և վերջին շրջանում այդ հարցի շուրջ ակտիվացած քննարկումների նկատմամբ, Ա.Մուսինյանը չպատասխանեց` ասելով. «Այսքանը»: