Բաժիններ՝

38 բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվում են կոռուպցիայի մեջ

Բրազիլիայում սկսվել է մի դատական գործընթաց, որտեղ մեղադրյալի դերում հանդես են գալիս կոռուպցիայի մեջ մեղադրվող 38 բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ և գործարարներ, հաղորդում է BBC-ն:

Մեղադրյալներից շատերը երկրի հաջողակ լիդերներից մեկը համարվող և մոտ ժամանակներում կրկին մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունեցող, նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուպա Սիլվայի մերձավոր շրջապատի մարդիկ են:

Բրազիլական ԶԼՄ-ները այս գործն արդեն կնքել են «դարի գործընթաց» անունով: Բոլոր մեղադրյալները, որոնցից 3-ը նախկին նախարարներ են, կասկածվում են կոռուպցիայի, պետական բյուջեի բազմամիլիոնանոց գողության և խաբեբայության մեջ:

Քննիչների կարծիքով՝ 2002-2005թթ. աշխատավորների կառավարող կուսակցության անդամները պատգամավորների զիջողամտությունը ձեռք բերելու և քվեարկություններին ցանկալի արդյունք ստանալու համար նրանց տվել են խոշոր կաշառքներ: Ընդհանուր առմամբ այդ նպատակի համար ծախսվել են 40 մլն ԱՄՆ դոլար պետական միջոցներ: Քաղաքական գործիչների մշակած կոռուպցիոն սխեման երկրի պատմության մեջ չունի նման նախադեպ, նշում են Բրազիլիայի դատախազության աշխատակիցները:

Եթե մեղադրյալները ճանաչվեցին  մեղավոր, ապա նրանց սպառնում է 45 տարվա բանտարկություն:  Այս գործի հիմնական կերպարի դերում քննությունը դիտարկում է Ժոզե Դիրսոյին, ով համարվում է կոռուպցիոն սխեմայի գաղափարախոսն ու ոգեշնչողը: Դիրսոն նախկին նախագահ դա Սիլվայի մերձավոր շրջապատի մարդկանցից է և համարվել է այդ պաշտոնում նրա գործի հավանական շարունակողը:

Ինքը՝ նախկին նախագահը, ժխտում է այդ ամենի մեջ իր մասնակցությունը, սակայն առաջացած աղմուկը հավանաբար էականորեն կխանգարի քաղաքական Օլիմպիոս նրա վերդարձին:

Լուիս Ինասիո Լուպա Սիլվայի վարած քաղաքականությունը համարվել է շատ հաջողված: Նա ամրապնդել է Բրազիլիայի ֆինանսական կայունությունը, ներդրել է աղքատ խավերին օժանդակելու ընդարձակ մի ծրագիր և փոքրացրել է ինֆլյացիայի չափերը:

Հիմա դատարանը պետք է պարզաբանի, թե ինչ եղանակով են նախկին նախագահի ենթակաները կառուցել բրազիլական հրաշքը:  Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս