
Փոփոխություններ ֆուտբոլի Բարձրագույն և 1-ին խմբերի առաջնությունների խաղացանկում

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում կատարվել են փոփոխություններ: Օգոստոսի 11-ից սկսած Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ժամը 18:00-ին նշանակված բոլոր հանդիպումները կսկսվեն ժամը 17:00-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղարությունը՝ վկայակոչելով ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնին:
Փոփոխությունների պատճառների մասին չի հաղորդվում: