«Պետք է ոչ թե միասնական, այլ ուժեղ թեկնածու»
168.am-ի հարցին՝ հավանական համարո՞ւմ եք գալիք նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրումը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես «միասնական թեկնածուի» գաղափարը համարում եմ մտացածին և արհեստական: Իրականում պետք է ոչ թե միասնական թեկնածու, այլ ուժեղ թեկնածու»:
Նաև հավելել է. «Եթե լինի ուժեղ թեկնածու, ուրեմն հնարավոր կլինի մարտահրավեր նետել նախագահ Սերժ Սարգսյանի ռեժիմին»: