Կաթողիկոսի կոչից հետո չե՞ն ներգաղթի ՀՀ
Նրա խոսքով` քանի որ Սիրիայի ընդդիմությունը աջակցություն է ստանում Արևմուտքից, կոնֆլիկտն ավելի կխորանա եւ, ի վերջո, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կհեռանա: «Ընդդիմությունը միասնական չէ, ու դա ռազմական ամբողջ գործողոթյունների ընթացքում զգացվում է: Եթե հաջողվի ընդդիմությանը ֆիանանսավորող ուժերին համախմբել նրանց, ուղղորդել մեկ ուղղությամբ, կարծում եմ, ընդդիմությունը հաղթանակի բավականին շանսեր կունենա»:
Սարգիս Գրիգորյանը համոզված է նաև` եթե ՀՀ-ում Սիրիայի դեսպանության հյուպատոսական հարցերով խորհրդականի քայլը հաստատվի, դա որևիցե կերպ չի անդրադառնա ՀՀ-ի հետ հարաբերություններին կամ սիրահայերի վիճակի վրա: Հալեպի հայկական համայնքը բավականին մեծ է. այս պահին, ըստ պարոն Գրիգորյանի տվյալների, ապրում է մոտ 40-50 հազար հայ, որոնց մեծ մասը Մեծն Կիլիկո Տան կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձից հետո որոշեցին մնալ ու չներգաղթել Հայաստան:
«Սիրիայում մենք ունենք կրթամշակութային կենտրոններ, եկեղեցիներ, որոնց պետք է տեր կանգնել: Բացի այդ` եթե հայերը մնան ու շարունակեն իրենց կենսունակությունը, պահպանեն հայկական տարրը, ՀՀ-ի ու ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության համար կոնկրետ այս տարածաշրջանում նպաստավոր կլինի: Բացի այդ, սիրական հասարակությունում ընդհանրապես բավականին վատ աչքով են նայում նրանց, որոնք խուսափում են կոնֆլիկտից»,- վստահեցրել է արաբագետը:
Հալեպի հայկական թաղամասերում, Գրիգորյանի պատմելով, դեռևս կրակոցներ չեն լսվել, առավել ևս հայ վիրավորներ կամ տուժածներ չկան. «Սա վկայում է այն մասին, որ հայերը բավականին կազմակերպված են, չեն խառնվում ներքաղաքական հարցերին: Այս պարագայում չեզոքություն պահպանելը շատ գովելի է»: