Բաժիններ՝

Դատավորը թույլ չտվեց շուտ ամուսնալուծվել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական նիստ, որտեղ ամուսինը պահանջ էր ներկայացրել կնոջից ամուսնալուծվելու մասին: Էթիկայի ընդունված կանոններից ելնելով` չենք հրապարակի դատավարության կողմերի անունները: Նիստին հայցվորը ներկա չէր, այլ ներկայացավ միայն նրա փաստաբանը, ինչպես նաև ներկա էր պատասխանողը` հայցվորի կինը: Ուշագրավ էր այն, որ հայցվորի ներկայացուցիչը և պատասխանողը միասին եկան, միասին ամբողջ ժամանակ անցկացրեցին և միասին էլ գնացին: Սկզբում տպավորություն էր, թե մայր ու դուստր են: Քիչ անց, դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ կողմերը բնավորություններով տարբեր մարդիկ են, իրար չեն հասկանում, «իրար հետ չեն բռնում», միմյանց չեն հարգել հենց սկզբից, և դրան գումարած` պատասխանողն աշխատել է բարում և տուն է վերադարձել լուսադեմին, որի պատճառով հաճախակի տարաձայնություններ են եղել: Ընդ որում` փաստաբանը հայտնեց, որ համատեղ կյանքում ունեցել են մեկ երեխա, և ամուսնությունից երկու ամիս անց արդեն փաստացի ամուսնալուծված են եղել:

Դատավորն ուշադիր լսեց կողմին, ապա նրա` առանց լրացուցիչ ժամանակ սահմանելու ամուսնալուծել կողմերին` պահանջը, մերժեց: Դատավորն այն մերժեց հետևյալ պատճառաբանությամբ` «Ի՞նչ է նշանակում` կինը աշխատում է բարում, և դրա համար ամուսնալուծվում են, բացի այդ, ձեզ համար դեռ վաղ է ամուսնալուծվելու որոշում կայացնել, գտնում եմ, որ ժամանակ է պետք, և տալիս եմ ձեզ երկու ամիս ժամանակ: Դատական նիստը համարում եմ փակված»: Գործն ինքնին հետաքրքիր է` հաշվի առնել ով ամուսնալուծվելու համար ներկայացված հանգամանքը` «ամուսիններն իրար հետ չեն բռնում»: Սակայն էլ ավելի ուշագրավ էր դատավոր Ռուբեն Ներսիսյանի մեկնաբանությունը` դատական գործի առնչությամբ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս