Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Օգոստոսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 72,951,820 դոլար 473.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78,874,680 ԱՄՆ դոլար 475.30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,652,548 եվրո 533.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,849,342 եվրո 537.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,160,386,156 ՌԴ ռուբլի 7,31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 493,937,792 ՌԴ ռուբլի 7,41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս