Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն` օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավ որած պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ զորավարժության ավարտից հետո օգոստոսի 28-ից 30-ը տեղի կունենա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն:

Տեսանյութեր

Լրահոս