Բաժիններ՝

«Ես չեմ ասել, որ «Բորուսիայից» կգնամ միայն «Ռեալ»». Օբամեյանգ

Դորտմունդյան ակումբի հարձակվողը կշտամբել է լրագրողներին սխալ ինֆորմացիայի համար:

«Ողջույն, լրագրողներ: Ցանկանում եմ պարզություն մտցնել: Ամեն տեղ և ամենուր կարելի է կարդալ, իբր ես ասել եմ, որ միայն «Ռեալը» կարող է ինձ վերցնել Դորտմունդից: Բայց ես երբեք նման բան չեմ ասել: Չգիտեմ՝ ով է խեղաթյուրել իմ բառերը, բայց ափսոս, որ մարդիկ անում են այն, ինչ ուզում են: Ես «Բորուսիայի» ֆուտբոլիստ եմ: Բոլոր հարցազրույցներում ես ազնիվ եմ եղել և ասել եմ, որ «Ռեալ» տեղափոխվելը պատանեկության երազանք է: Բայց ոչ ավելին: Շնորհակալություն»,- գրել է Օբամեյանգը Twitter-ում:

Transfermarkt-ը Օբամյանգի տրանսֆերը գնահատում է 45 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս