Բաժիններ՝

Մոսկվայում սպանված Նորությունների ազգային ծառայության խմբագրի մարմինը հայտնաբերել է մայրը. քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Նորությունների ազգային ծառայության խմբագիր Ալեքսանդր Ռուբցովի սպանության դեպքի առթիվ: Ռուբցովի դին հայտնաբերվել էր իր բնակարանում` կտրած-ծակած վնասվածքներով: «RIA Novosti»-ի փոխանցմամբ` Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն, քրեական գործ է հարուցվել: Կոմիտեից նաև հայտնել են, որ Ալեքսանդր Ռուբցովի մարմինը հայտնաբերել է նրա մայրը:

Ավելի վաղ Նորությունների ազգային ծառայությունը գրել էր, որ սպանությունը կապված չէ Ռուբցովի մասնագիտական գործունեության հետ: Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին: «Կատարողը հաստատ ծանոթ է եղել, ում Սաշան ինքն է իր բնակարան ներս թողել»,- նշված էր ծառայության հրապարակման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս