Բաժիններ՝

Ռուսաստանը երեք նոր դիվիզիա կստեղծի Արևմտյան և Հարավային օկրուգներում. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ծավալմանը հակազդելու նպատակով որոշել է երկրի Արևմտյան ռազմական օկրուգում ստեղծել երկու նոր դիվիզիա, ևս մեկն ստեղծվելու է Հարավային ռազմական օկրուգում:

Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նպատակ ունենալով հակազդել ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը իր սահմանների անմիջական հարևանությամբ, մի շարք միջոցառումներ է ձեռնարկում: Մինչև տարեվերջ երկու նոր դիվիզիա կստեղծվի Արևմտյան ռազմական օկրուգում, մեկը՝ Հարավային ռազմական օկրուգում», – հայտարարել է Շոյգուն գերատեսչությունում խորհրդակցության ժամանակ:
Վերջինիս խոսքով՝ ներկայում կատարվում են նոր զորամիավորումների տեղակայման վայրերի կառուցման, հարդարման աշխատանքներ:

Շոյգուի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում այդ կառույցները հնարավոր կլինի օպերատիվ կերպով քանդել և տեղափոխել այլ վայր:

Երեք նոր դիվիզիաների ստեղծման մասին վերջինս հայտարարել էր դեռ հունվարին: Յուրաքանչյուր դիվիզիայի կազմում կլինի 10 հազարական զինվորական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս