Բաժիններ՝

Զիդանը որոշել է՝ կխաղա՞ Ռոնալդուն, թե՞ ոչ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից առաջ խոսել է թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղալու մասին:

Զիդանը նշել է, թե սուտ են բոլոր այն խոսակցությունները, ըստ որոնց՝ Ռոնալդուն դեռ խնդիրներ ունի: Ֆուտբոլիստը 100 տոկոսով պատրաստ է և կխաղա:

Հիշեցնենք, որ  «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս