Լավրովն ու Քերին կողմ են շարունակել ջանքերը՝ վերականգնելու ԼՂ հակամարտող կողմերի միջև հանգստությունը. Պետդեպ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են, որ հարկավոր է շարունակել ջանքերը՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև հանգստությունը: Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի միջև: Վերջիններս կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերի: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկել Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարները»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս