Բաժիններ՝

«Չեմ հավատում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Ժոզե Մոուրինիոյի հետ». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան գալը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ մանկունյանցիներին կարող է գլխավորել դեկտեմբերին «Չելսիից» հեռացված Ժոզե Մոուրինիոն:

«Վերջին մի քանի ամիսները շատ ծանր էին կնոջս, երեխաներիս, թոռներիս և ընկերներիս համար: Ինձ համար` նույնպես, բայց ես ամեն ինչ կհաղթահարեմ:

Ես չեմ հավատում, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն բանակցություններ է վարում Մոուրինիոյի հետ»,- ասել է Վան Գալը:

Հաղորդվում է, որ մանկունյանցիները սկսել են բանակցությունները մարզչի ներկայացուցիչների հետ անմիջապես այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Պեպ Գվարդիոլայի նշանակման մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս