Բաժիններ՝

Պահքային կերակրատեսակներ

Կարտոֆիլի կոլոլակներ

Անհրաժեշտ է` 500գ կարտոֆիլ, 1 գլուխ սոխ, կես բաժակից քիչ ընկույզ, 2-3 ճաշի գդալ գինու քացախ, մի քիչ ջուր` 1ճ. գդալ, 1 պճեղ սխտոր, 0,5 բաժակ մանր կտրատած համեմ կամ սամիթ, աղն ու պղպեղն՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը` կարտոֆիլը եփել սովորական ձեւով ու տրորել: Հետո ընկույզը, սխտորը, համեմը աղով ու պղպեղով լավ տրորել: Ստացված զանգվածը բացել քացախով ու ջրով, ավելացնել շատ մանր կտրատված սոխը: Կարտոֆիլը եւս խառնել այս զանգվածին, ապա լավ խառնելուց հետո պատրաստել ձվի չափ կոլոլակներ, դնել ափսեի մեջ, մատուցել:

Բրնձի ֆրանսիական աղցան

Անհրաժեշտ է 50 գ բրինձ, 1-ական կարմիր եւ կանաչ քաղցր պղպեղ, 1 հատ լոլիկ, 1 հատ մարինացված վարունգ, 1 գլուխ սոխ, մարոլ, աղ ու քացախն՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը` բրինձը եփել աղաջրում ու թողնել, որ սառի: Այնուհետեւ վերը թվարկված մթերքները կտրատել ու խառնել արդեն սառած բրնձին: Ըստ ճաշակի ավելացնել աղ, պղպեղ ու քացախ:

Բանջարեղենային աղցան

Այս աղցանի համար անհրաժեշտ է ոչ շատ մեծ բողկ, գազար, խնձոր, 3 պճեղ սխտոր, 1/4կիտրոն, 1/2 թեյի գդալ չոր կիտրոնի կեղեւ, կամ կարելի է նաեւ թարմ կեղեւ: Բողկը, գազարը եւ խնձորը քերել մանր քերիչով: Ստացված զանգվածը լավ խառնել: Ավելացնել ծեծած սխտորն ու կեղեւը: Վերջում աղցանի մեջ քամել կիտրոնն ու մի քիչ աղ անել:

Սիսեռով և թթու վարունգով աղցան

Անհրաժեշտ է 1 բաժակ սիսեռ, 3 թթու վարունգ, 1-2 գլուխ սոխ, 2 թեյի գդալ ձեթ, աղ, սեւ պղպեղ եւ կանաչի: Նախօրոք թրջած սիսեռը եփել եւ սառեցնել: Թթու վարունգը մանր կտրատել ու ավելացնել սիսեռին, հետո ավելացնել մանր կտրատած սոխը: Այս ամենը համեմել ձեթով, աղով ու մյուս համեմունքներով: Մատուցելիս էլ վրան կանաչի կտրատել:

Բանջարեղենով շոգեխաշած դդում

Այս ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է 300 գ դդում, 2 լոլիկ, 1 պղպեղ, 2 կարտոֆիլ, մի քիչ ձեթ և աղ՝ ըստ ճաշակի: Մանր խորանարդիկներով կտրատված դդումը տապակել ձեթով, այնքան, որ կիսապատրաստ լինի: Այնուհետեւ լցնել պղնձի մեջ, ավելացնել նախօրոք տապակած լոլիկն ու պղպեղը: Դդումի փափկելուց հետո ավելացնել նախօրոք տապակած կարտոֆիլն ու զգույշ խառնել ու համեմել աղով: Մատուցելիս կարելի է համեմել կանաչիով:

chashushuliՍնկով լցոնված լոլիկ: Անհրաժեշտ է 2 հատ մեծ լոլիկ, 200 գր. եփած շամպինիոն տեսակի սունկ,

1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ պաքսիմատ ու կանաչի:

Պատրաստման եղանակը. լոլիկը բաժանում ենք երկու մասի եւ հանում միջուկը: Այնուհետեւ սոխն ու լոլիկի միջուկը մանր կտրատել, տապակել ձեթի մեջ: Հետո սունկը եւս մանր կտրատել, ավելացնել նախկինին, աղ անել ու լցոնը տեղավորել լոլիկների մեջ, վրան լցնել պաքսիմատ ու դնել ջեռոցում` թողնելով 15-20 րոպե:

 

Բարի ախորժակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս