Հայաստանի և ԼՂ-ի համար ամենավտանգավոր սցենարը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացումից հետո ռուսական բարոզչամեքենայի կոդմից նետված «խայծը»՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին, դրականորեն Հայաստանում չարժանացավ այն արձագանքին, ինչն ակնկալում էին Ռուսաստանում:

Տարիներ շարունակ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրացումը, Ադրբեջանի հետ 2007-ից կնքած ռազմական ոլորտի պայմանագրերը՝ զենքի վաճառքի մասին, ՀԱՊԿ-ի «աչք փակելը» Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Թուրքիայի հետ Ռուսաստանի ՝ բոլոր ոլորտներում լուրջ համագործակցությունը իրականում թողել են արդարացված «նստվածք» մեր հասարակության մեջ՝ Հայաստանի «ռազմավարական» դաշնակցի նկատմամբ։

Իսկ ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի կործանումից հետո արթնացած   էժանագին եւ, ըստ էության, վիրավորական ժեստը Ռուսաստանում՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվու թյան մասին, բոլորի համար պարզ է, որ Կրեմլի համար այս պահի մի քայլ էր, որին իսկապես լուրջ չարժե վերաբերվել, ինչպես վաղուց նույնիսկ Ռուսաստանում լուրջ չեն վերաբերվում Ժիրինովսկուն։

Հայաստանի իշխանությունների համար, պետք է նկատել, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել։ Ռասաստան-Թուրքիա հարաբերությունների ոչ չափից ավելի ջերմացումը, ոչ սրացումը իսկապես ձեռնտու չեն Հայաստանին։ Այս իրավիճակում պաշտոնական Երեւանը հնարավորինս սառը մոտեցում պետք է ցուցաբերի՝ թույլ չտալով Հայաստանին վերաբերող խնդիրները շահարկել ռուս-թուրքական հարաբերություններում «հաշիվներ մաքրելու» նպատակով։ Որքան չեզոք լինեն Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները, այնքան Հայաստանը նոր թիրախ դարձնելու Ռուսաստանի քայլերը   հիմք չեն ունենա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս