Արա Աբրահամյանին երեկ «բրատվան» դիմավորել է շքեղ ավտոմեքենաների «կալոնայով». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գիշեր Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը, «բրատվան»՝ հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «Լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա՝ հա»։ Արա Աբրահամյանը մենակ է իջել ինքնաթիռից, սակայն օրվա երկրորդ կեսին գործարարների մեծ պատվիրակություն պետք է ժամաներ Հայաստան՝ Եվրասիական տեղեկատվական կենտրոնի ամռանը կազմակերպվելիք ֆորումի նախապատրաստական աշխատանքների հետ կապված։

Արա Աբրահամյանը, ինչպես միշտ, կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ։ Ի դեպ, տնտեսական այդ «նախապատրաստություններին» զուգընթաց, Աբրահամյանն զբաղված է նաև հայաստանյան քաղաքական և մեդիա ոլորտում համախոհների հավաքագրմամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս