Բաժիններ՝

Կարո՞ղ եմ մեղքերս խոստովանել Ռուս Ուղղափառ եկեղեցում

– Կարո՞ղ եմ մեղքերս խոստովանել Ռուս Ուղղափառ եկեղեցում և թողություն ստանալ՝ լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անդամ:

– Դա թույլատրելի չէ, եթե Ձեր ապրած վայրում կա Հայկական եկեղեցի: Եթե Ձեր բնակավայրում չկա հայկական եկեղեցի կամ հայ հոգևորական, ապա կարող եք ամիսը մեկ հաճախել Ձեր բնակավայրից հեռու գտնվող հայկական եկեղեցի։ Այնտեղ կարող եք խոստովանել և Սուրբ Հաղորդություն ստանալ։ Սակայն եթե դա հնարավոր չէ, ապա կարող եք խոստովանել ռուս հոգևորականին և խնդրել Սուրբ Հաղորդություն՝ ռուսական եկեղեցում պատարագին մասնակցելով, պայմանով, որ Ձեզ չվերամկրտեն։ Եթե Ձեր առջև վերամկրտության պահանջը դնեն, ապա անհրաժեշտ է հրաժարվել ոչ միայն խոստովանությունից, այլ նաև իրենց տված Սուրբ Հաղորդությունից ՝ հույսով, որ հետագայում Հայ Առաքելական Եկեղեցի հաճախելու հնարավորություն կունենաք։

Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս