Բաժիններ՝

«Ռեալի» ֆուտբոլիստների մեծամասնությունը չեն ցանկանում աշխատել Բենիտեսի ղեկավարության ներքո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը շատ թույլ աջակցության է արժանանում թիմի կողմից:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ մադրիդյան ակումբի միայն 5-6 խաղացողներ են հավատում 55-ամյա մասնագետին, մնացածը` ինչպես հիմնական կազմի ֆուտբոլիստները, այնպես էլ՝ պահեստայինները, չեն ցանկանում աշխատել նրա ղեկավարության ներքո:

Սակայն հայտնի է դարձել, որ «Ռեալի» ղեկավարությունը լիովին աջակցում է Բենիտեսին:

«Բարսելոնայի» կողմից կրած տնային ջախջախիչ պարտությունից հետո (0:4) մադրիդցիները 6 միավորով ետ են մնում կատալոնացիներից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս