Հայտնաբերեցին Հանքավանում 3 հոգու սպանած կասկածյալին, նա ձերբակալվել է. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Հ. Սեփոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ է, ով կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզի Հանքավանի վարչական տարածքում իր մոտ եղած ինքնաձիգով Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և մեկ հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին սպանելու մեջ:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Վազ 2121 մակնիշի 80 DD 004 համարանիշի ավտոմեքենան, որով սպանություն կատարելուց հետո Հ. Սեփոյանը դիմել էր փախուստի: Քննիչի որոշմամբ Հ. Սեփոյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ժամանակավոր պահման մեկուսարանում:
Հիշեցնենք, որ երեկ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Հանքավանի Տաք ջուր հատվածում: Կրակոցներ են արձակվել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կան սպանվածներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: