«Ղարաբաղյան ստատուս քվոն պահպանելու տարբերակ չկա». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Ղարաբաղյան ստատուս քվոն անհնար կլինի պահպանել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը: Նա ցավով նշեց, որ ստատուս քվոն հնարավոր չի լինի պահպանել, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ստատուս քվոն չպահպանվի և դա բխում է գոնե իրենց պատկերացմամբ իրենց շահերից:

«Կարծում եմ, որ նման լարված տարածաշրջանում, նման լարված իրավիճակում որևէ տարբերակ չկա ստատուս քվոն պահպանելու որքան էլ՝ մենք կրավորական և պասիվ քաղաքականություն վարենք, չարձագանքենք, կոնֆլիկտի չգնանք, սպառնանք, որ խփված ուղղաթիռի համար պատասխան ենք տալու, հետո պատասխանը համարենք մի բան, որը պարտավոր էինք անել, դիակները դուրս բերել տարածքից և այդպես էլ որևէ պատասխան չտալ, օդային տարածքը հատեն և էլի պատասխան չստանան և էլի չարձագանքենք: Մեր նման պահվածքը որևէ արդյունք չի արձանագրի, որևէ կերպ չի անդրադառնա նրա վրա, ինչ ուզում է անել հակառակորդը, ավելի ճիշտ թշնամին»,- նման կարծիք հայտնեց Հայկ Ա. Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս