Բաժիններ՝

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 1.233 մլրդ եվրո

Ամենաշատ գումարը ծախսել է «Մանչեսթեր Սիթին», ամենաքիչը` «Սաութհեմփթոնը»: ԱՊԼ-ի թիմերը 2015թ. ամռանը ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել են ռեկորդային 1.233 մլրդ եվրո, իսկ վաճառքներից վաստակել են 661 մլն եվրո:

Նորեկների վրա ամենաշատ գումարը ծախսել է «Մանչեսթեր Սիթին» (208.5 մլն եվրո): Վաճառքների ամենալավ ցուցանիշը ցույց է տվել «Մանչեսթեր Յունայթեդը» (98.8 մլն եվրո):

«Մանչեսթեր Սիթիի» բացասական տարբերությունը կազմել է 135.3 մլն եվրո: «Սաութհեմփթոնը», չնայած որ ամռանը ծախսել է 57.3 մլն, սակայն բացասական տարբերությունը եղել է ընդամենը 4.4 մլն եվրո:

liga_640x595

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս