Բաժիններ՝

Աղջիկն ապրում է գնացքներում, որպեսզի բնակարանի վարձ չվճարի

Գերմանական համալսարանի 23-ամյա ուսանողուհին գարնանը դուրս է եկել վարձակալած բնակարանից: «Ամեն ինչ սկսվեց բնակարանի տիրոջ հետ վիճաբանությունից»,-պատմում է Լեոնի Մյուլերը. «Ես միանգամից որոշեցի, որ չեմ ուզում այդտեղ ապրել»: Դրա փոխարեն նա գնում է գնացքի անցաթուղթ, որը թույլ է տալիս ամբողջ ամիս շրջագայել երկրում՝ ցանկացած գնացքով:

Աղջիկը ճամփորդում է իր ողջ զգեստապահարանով, նոթբուքով ու գրքերով, իսկ մազերը լվանում է գնացքի զուգարանում:

Թյուբինգենի համալսարանում սովորող Լեոնին ընկեր ունի Քյոլնում, այնպես որ նա գնացքով մշտապես այցելում է տղային: Երբ գնացքում չի լինում, ապրում է ընկերոջ, մոր, տատիկի կամ ընկերներից մեկի տանը:

Իր նոր տան մասին խոսելիս՝ աղջիկն ասում է. «Գնացքներում ես ինձ զգում եմ ինչպես տանը, կարող եմ այցելել ընկերներիս ու տարբեր քաղաքներ: Ես, ասես, ամբողջ ժամանակ արձակուրդում լինեմ»:

1133

531

432

333

260

729

Պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս