Բաժիններ՝

Պենտագոնը ԴԱԻՇ-ն ու Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները համարում է ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերներ

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հանդես է եկել ԱՄՆ ծովային հետևակների առաջ ու թվարկել գլխավոր «մարտահրավերը», որոնց բախվում է Միացյալ Նահանգները:
Հիմնականը, նրա կարծիքով, ԴԱԻՇ-ն է, ինչպես նաև Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները: Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Այս մասին Քարտերը հայտարարել է՝ պատասխանելով ծովային  հետևակներից մեկի հարցին:

Նա հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը ծագել է «Ալ-Քաիդայի» ու Մերձավոր արևելքի մյուս արմատական կազմակերպությունների մոխրից, ու ԱՄՆ իշխանությունները նախկինի պես հակազդելու են ահաբեկչությանը:
Երկրորդ հիմնական մարտահրավերը Քարտերն անվանել է «ռուսական կառավարության ու Վլադիմիր Պուտինի վարքագիծն Ուկրաինայի նկատմամբ»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է «ավելի թեժացող հակամարտության»:

Քարտերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է դրան դիմակայի: «Դա հարկավոր է մեր գործընկերների տեսանկյունից, ու նրա հետ կապված, որ այդ տարածաշրջանում մենք ունենք ՆԱՏՕ-ի անդամ գործընկերներ»,- նրա խոսքերը մեջբերում է RBK-ն:
Մյուս մնացած մարտահրավերների թվում Քարտերը թվարկել է Հյուսիսային Կորեայից, Իրանից ու անգամ Չինաստանից բխող սպառնալիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս