Բաժիններ՝

Երիտասարդը փորձել է Խադոյի անասնագոմից 1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գողանալ

Օգոստոսի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Երևանի Ալեք Մանուկյան և Գնունի փողոցների խաչմերուկից, անասնագողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սամվել Ա.-ին:

Պարզվել է, որ նա ընկերոջ` 1964 թ. ծնված Կոլյա Մ.-ի հետ մայիսին իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով եկել են Նորամարգ գյուղ և ոմն Խադոյի անասնագոմից փորձել գողանալ 1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, հանել են անասնագոմից, սակայն գողությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կոլյա Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս