Բաժիններ՝

Լուի վան Գալը պատժել է Անխել Դի Մարիային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շարունակում է պատժել իր ֆուտբոլիստներին: Այս անգամ մարզիչը դժգոհ է արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի վարքից, ով հրաժարվել է թիմի հետ մեկնել ԱՄՆ-ում կայացած շրջագայությանը: Այս քայլը շատ է բարկացրել վան Գալին, և նա որոշել է պատժել արգենտինացուն:

«Mirror»-ը փոխանցում է, որ Դի Մարիան արդեն տուգանվել է 360 հազար ֆունտ ստեռլինգով, սակայն մարզիչը չի պատրաստվում բավարարվել այդքանով: Անգլիական ակումբի ղեկավարությունը PFA-ի հետ կքննարկի արգենտինացու նկատմամբ լրացուցիչ պատիժ կիրառելու հավանականությունն ու հնարավորությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս