Բաժիններ՝

«Լիվերպուլը» հետաքրքրված է Մյուլլերով, Յովետիչը տեղափոխվեց «Ինտեր». տրանսֆերային նորություններ

Ռիկի Լամբերտը տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ»

Ուրբաթ առավոտյան հարձակվողը ենթարկվեց բուժզննության, իսկ երեկոյան պաշտոնապես ներկայացավ՝ որպես «Վեստ Բրոմվիչի» ֆուտբոլիստ: Իր սիրելի ակումբում` «Լիվերպուլում», Լամբերտի մոտ լավ ստացվում էր միայն պահեստայինների նստարանին հանգստանալը, դրա համար էլ «կարմիրները» նրան վաճառեցին: Գործարքի գինը կազմել է 6.3 մլն եվրո, իսկ Լամբերտը կնքել է 2 տարվա պայմանագիր:

«Լիվերպուլը» հետաքրքրվում է Թոմաս Մյուլլերով

«Բավարիան» առաջարկություն է ստացել Անգլիայից` Թոմաս Մյուլլերի վերաբերյալ, և դա նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդը» չի եղել: Metro-ի և Bild-ի տեղեկությամբ՝ «Լիվերպուլը» դիմել է մյունհենյան ակումբին` պաշտոնական հարցումով: 2 պարբերականն էլ չեն հավատում, որ «Էնֆիլդում» կկարողանան հավաքել այնքան գումար, որպեսզի բավարարեն «Բավարիայի» ախորժակը:

Ստևան Յովետիչը տեղափոխվեց «Ինտեր»

Հարձակվողը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթիից»` կնքելով 4-ամյա պայմանագիր ակումբի հետ:

«Մենք ուրախ ենք հայտարարելու` Յովետիչի ձեռքբերման մասին: Նա ևս կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար, ով կուժեղացնի հարձակման գիծը: Մանչինին կարող է ամբողջությամբ բացահայտել նրա պոտենցիալը: Բարի գալուստ Ստևան և Forza Inter!»,- ողջունել է Յովետիչին «Ինտերի» նախագահ Էրիկ Տոխիրը:

«Չելսին» մոտ է Աբդուլա Ռահման Բաբայի ձեռքբերմանը

Դանիել Բուշը WhoScored-ից գրել է թվիթերում, որ «Չելսին» համաձայնեցրել է «Աուկսբուրգի» հետ` Աբդուլա Ռահման Բաբայի տրանսֆերը: Bild-ի տեղեկությամբ՝ տեղափոխման գումարը կկազմի 25 մլն եվրո:

Անխել Դի Մարիան տեղափոխվեց «ՊՍԺ»

Սպասվում էր, որ Դի Մարիայի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ կամ շաբաթ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Ամերիկա, իսկ Վան Գալն ասել է, որ չգիտի, թե որտեղ է հիմա Անխելը:

France Football-ը գրել է, որ գործարքի արժեքը կազմելու է 65 մլն եվրո, այսինքն՝ 10 մլն պակաս այն գումարից, որը «Մանչեսթեր Յունայթեդն» անցյալ տարի վճարել է ֆուտբոլիստի համար «Ռեալին»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն մինչև հիմա որոշում են տրանսֆերի վերջնական գինը: Sky-ը գրում է, որ մանկունյանցիները սկզբունքային որոշում են ընդունել վաճառքի կապակցությամբ, բայց չեն ցանկանում ֆուտբոլիստին վաճառել 50 մլն ֆունտից ցածր գնով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս